[ARM]     [RUS]     [ENG]

Պետնախարարը հեռավար խորհրդակցություն է անցկացրել

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ով արտասահմանյան գործուղման է մեկնել, այսօր՝ հոկտեմբերի 22-ին հեռավար խորհրդակցություն է անցկացրել «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքների վերաբերյալ: Այս մասին պետնախարարը հայտնել է ֆեյբուքյան էջում։ ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների շուրջ: -Լիազոր մարմինների ղեկավարներին հանձնարարել եմ ավելի համակարգված աշխատանքներ իրականացնել՝ ընդգծելով բժշկական պարագաների ապահովվածության, մասնագետների ներգրավման, պատվաստման ու հիվանդության տարածումը կանխարգելող այլ աշխատանքների արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով,-նշել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ խորհրդակցությանն ընդգծել է նաև հանրային միջոցառումների և սննդամթերքի անվտանգության ապահովման շուրջ իրականացվող համալիր միջոցառումների նշանակությունը, իսկ շահագրգիռ մարմինների ղեկավարներին հորդորել ցուցաբերել զգոնություն և բարձր պատասխանատվություն: