Ասկերանի մոտ 2000 հա տարածք կապահովվի ոռոգման ջրով
Ալվարդ Գրիգորյան
Ասկերանի շրջանում աշխատանքներ են իրականացվում Կարկառ գետի ջրերով մոտ 2000 հեկտար հողատարածք ոռոգման ջրով ապահովելու համար։ Այդ աշխատանքների շնորհիվ հնարավորություն կընձեռվի ոռոգել մասնավորապես Ասկերանի, Խնապատի, Խրամորթի, Նախիջևանիկի և Վարդաձորի վարելահողերը։
Նախատեսվում է Արցախի Հանրապետության կառավարության հատկացրած միջոցներով կառուցվող ոռոգման համակարգը շահագործման հանձնել տարեվերջին։