Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Փրկարար. մասնագիտությո՞ւն

Անի  Մանգասարյան

 Հոտեմբերի 30-ը  Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է: Փրկարարի աշխատանքն առավել ընդգծված էր  պատերազմի ժամանակ:  Զինադադարից հետո  էլ ԱԻ պետական ծառայությունն ստանձնեց ամենաբարդ առաքելությունը: Նախ՝ Արցախի գրավյալ տարածքներում իրականացնել որոնողական աշխատանք, տարհանել աճյուններ ու մասունքներ, չպայթաց զենք-զինամթերքից մաքրել խաղաղ բնակավայրերը, դրանց հարող տարածքները: Դրան զուգահեռ՝ ժամանակին արձագանքել բոլոր կանչերին և փրկել կյանքեր: Հասարակությունը գնահատում և կարևորում է փրկարարի առաքելությունը: Փրկարարի օրվա առթիվ  ,,Ազատ Արցախ,,-ը զրուցել է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանի հետ:

 

                      Փրկարար. օրվա խորհուրդը

 Ցանկացած մասնագիտական օր  յուրահատուկ հաշվետվություն է, առիթ՝  ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը հրավիրել այդ ոլորտին, արժևորել կատարածը, գնահատել նվիրյալներին: Օրը տոնական նոտաներով պիտի սկսվեր, բայց  Հայրենիքին պատուհասած աղետը խոշոր հաշվով դեռ շարունակվում է: 

 

                          Պատերազմում…

Համակարգի բոլոր ծառայողները հերոսաբար իրենց դրսևորեցին այս պատերազմում: Կապ չուներ ժամն ու վտանգը. նրանք այնտեղ էին, որտեղ հրթիռակոծություն էր: Իրադարձությունները շատ արագ էին զարգանում և մենք հայտնվել էինք սկզբունքորեն նոր իրականության մեջ, այսինքն՝  պատերազմական գործողություններն առաջնագծից, ըստ էության, տեղափոխվել էին թիկունք: Թիրախավորվում էին բնակավայրերը, քաղաքացիական օբյեկտները, սոցիալ-մշակութային օբյեկտները և խաղաղ բնակչությունը։ Փրկարար ծառայողի շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկվեցին, մեծ մասը՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

 

  Հոգեբանական խնդիրներ. Ինչպե՞ս է  հաջողվում հաղթահարել

 

Հոգեբանական ամենաբարդ աշխատանքը, երևի, սկսվեց պատերազմից հետո: Երբ որոնողափրկարարական աշխատանքներն սկսեցինք Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում: Բայց, քանի որ փրկարար ծառայողը հրաշալի է տիրապետում իր պարտականություններին, որի մաս է կազմում նաև սառնասրտությունը, ամեն ինչ հաղթահարելի է դառնում: Այսինքն, չնայած կորուստներին, մեծ դժվարություններին՝ մենք պահպանում էինք սառնասրտություն, զգոնություն: Այդ օրերին հետևում էինք իրավիճակից բխող հրամաններին, միասնաբար գործելու կարգադրություններին:

 

              Արցախի փրկարարի առանձնահատկությունը

Ինչպես արցախցին, այնպես էլ Արցախի փրկարարը միշտ էլ տարբերվել է: Երևի աշխարհագրական բարդ տարածաշրջանը և մարտահրավերներով լի ժամանակաշրջանի թելադրանքով է այդպես:  Եթե այլ երկրներում հանրությունը փրկարար ծառայողին գոհունակություն է հայտնում իր կանչին արձագանքելու համար, ապա մեզ մոտ պատկերն այլ է: Փրկարար լինելուց առաջ ԱԻ ծառայողը մարտիկ է, եղբայր է  ու ընկեր:

 

                             Փրկարարն ու  զինվորականը

Երկու ոլորտների  ծառայության մատուցումը երկրի ներքին ու արտաքին անվտանգությանն է միտված:  Բայց, գործառույթներով տարբեր են: Բանակն  առաջնագծում է, փրկարարը  թիկունքի զինվորն է: Բայց, այս պատերազմում փրկարարները նաև առաջնային գծում են աշխատել: Համագործակցելով պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ, ռազմադաշտից տարհանում էին զոհված մարտիկների մարմիններն ու վիրավորված հայրենիքի պաշտպաններին:

                                     Հետպատերազմյան իրավիճակ

Հիմա մեջքն ուղղելու, գոտին պինդ ձգելու և առաջ նայելու ժամանակն է: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոլորտում սկսել է բարեփոխումների ծրագիր:  Վերանորոգվում են պատերազմի հետևանքով վնասված շենք-շինությունները, թարմացվել է նյութատեխնիկական բազան: Ստեղծվում են բոլոր պայմանները, փրկարար ոլորտն ամրապնդելու ուղղությամբ:

 

                                 Փրկարար. մասնագիտությո՞ւն

Փրկարարը մասնագիտություն չէ, այլ՝ ապրելակերպ: Սա մի առաքելություն է, որի հիմքում ընկած է մարդասիրության արժեքը, բարությունն ու լավությունը: Կյանքի հաշվին կյանքեր փրկելը՝  խոսքից, գործից առավել սխրանք է: Ուրախ եմ, որ ճակատագրի բերումով ճիշտ ժամանակին հայտնվել եմ մի տեղում, որտեղ պետք է գործի դնեի մասնագիտական կարողությունս: Երբ ծառայում ես ոլորտում, շփվում իսկական փրկարարների հետ՝ միանշանակ, տեսակով դառնում ես իրենցից մեկը: Այդպես եղավ 44 օրերի ընթացքում:  Մեր աշխատանքից զատ, իրավիճակի թելադրանքով նաև փրկարարական աշխատանքներին էինք մասնակից դառնում: 

 

Հաղորդավար , լրագրող, հանդիսավար Հունանը  պատերազմի օրերին …

         

              … դարձավ պատերազմի ականատեսն ու պատերազմող երկրից լուրեր հաղորդողը: Իրականում ես կարծում էի չեմ դիմանա այդ ամենին: Բայց, պատերազմի առաջին օրից մինչև ավարտը փրկարար ծառայողների հետ չենք լքել Ստեփանակերտը և մեր մյուս բնակավայրերը: Անգամ կորսված բնակավայրերը վերջին լքողները եղել են փրկարար ծառայողները: Մտնելով համակարգ՝ ավելացավ պատասխանատվությունս, սերը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Անգամ իմ բնավորության գծերում են փոփոխություններ նկատում:

 

 

ՆԳ նախարարության կազմում փրկարարը  շարունակում է իր ամենօրյա աշխատանքը՝  պահպանելով երկրի կայունությունն ու ներքին անվտանգությունը: