Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19-ՈՎ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԱԾ` ՄԱՀ­ՎԱՆ ԴԵՊ­ՔԵՐՆ Ա­ՃՈՒՄ ԵՆ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

ԱՀ-ում գրանց­վել է վա­րա­կի ան­նա­խա­դեպ թիվ. մեկ օ­րում՝ 102 նոր դեպք

Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ վեր­ջին 2 ամս­վա ըն­թաց­քում ամ­բողջ աշ­խար­հում սր­վել է կո­րո­նա­վա­րա­կի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կը: COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված` հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը ՀՀ-ում և ԱՀ-ում դեռևս շա­րու­նա­կում է մնալ խիստ լար­ված։ Թա­գա­վա­րա­կի ա­ճող թվե­րին զու­գա­հեռ, ցա­վոք, ա­վե­լա­նում են նաև մահ­վան դեպ­քե­րը։

Նո­յեմ­բե­րի 2-ին կա­տար­ված 242 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 102 նոր դեպք։ Նշենք, որ վա­րա­կի բռն­կու­մից ի վեր ԱՀ-ում նման մեծ թիվ դեռ չի ար­ձա­նագր­վել։ Ներ­կա­յումս Ար­ցա­խում ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 180 վա­րա­կա­կիր. 85 հի­վան­դի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը գնա­հատ­վում է ծանր, 17-ի­նը՝ ծայ­րա­հեղ ծանր, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: Հի­վանդ­նե­րի մեծ մա­սը Ստե­փա­նա­կեր­տի բնա­կիչ­ներ (70 հո­գի) են։ Մյուս վա­րա­կա­կիր­նե­րից 7-ը՝ Մար­տա­կեր­տի, 11-ը՝ Աս­կե­րա­նի, 14-ը՝ Մար­տու­նու շր­ջան­նե­րի բնա­կիչ­ներ են: Ցա­վոք, ար­ձա­նագր­վել է մահ­վան 1 դեպք։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան հետևան­քով մա­հա­ցած 70-ա­մյա տղա­մար­դու մոտ ախ­տո­րոշ­վել էր երկ­կող­մա­նի պո­լի­սեգ­մեն­տար թո­քա­բորբ, սուր-շն­չա­ռա­կան ան­բա­վա­րա­րու­թյուն։ Հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը հան­րա­պե­տու­թյու­նում շա­րու­նա­կում է մնալ խիստ լար­ված։ 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 17 343 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի 2273 դեպք։
Միայն հոկ­տեմ­բեր ամս­վա ըն­թաց­քում Ար­ցա­խում թա­գա­վա­րա­կի հետևան­քով մա­հա­ցել է 11 մարդ, իսկ այս տար­վա կտր­ված­քով՝ 34 վա­րա­կա­կիր։ Ար­դեն նո­յեմ­բե­րի 3-ի դրու­թյամբ՝ ԱՀ-ում գրանց­վել է մահ­վան 5 դեպք։ Վա­րա­կի թվե­րի ա­ճին զու­գա­հեռ մահ­վան դեպ­քերն Ար­ցա­խում կտ­րուկ սկ­սել են ա­ճել։ Նույն ի­րա­վի­ճակն է նաև Հա­յաս­տա­նում։ Վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է մահ­վան 44-62 դեպք, ընդ ո­րում` նո­յեմ­բե­րի 2-ին՝ մահ­վան 62 դեպք։ Մա­հե­րի նման մեծ թիվ գրանց­վել էր միայն հոկ­տեմ­բե­րի 26-ին՝ 57 դեպք 1 օ­րում: Ընդ­հա­նուր առ­մամբ՝ ՀՀ-ում կո­րո­նա­վի­րու­սի հետևան­քով ար­ձա­նագր­վել է մահ­վան 6491 դեպք: Իսկ աշ­խար­հում կո­րո­նա­վա­րա­կի հետևան­քով մա­հա­ցել է ա­վե­լի քան հինգ մի­լիոն մարդ։ Ո­րոշ փոր­ձա­գետ­ներ էլ կար­ծում են, որ COVID-19-ից ի­րա­կա­նում եր­կու կամ ե­րեք ան­գամ ա­վե­լի շատ մարդ կա­րող է մա­հա­ցած լի­նել։ ՄԱԿ-ի գլ­խա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Ֆլո­րեն­սիա Սո­տո Նի­նյոնն անհ­րա­ժեշտ է հա­մա­րում, որ մինչև տա­րե­վերջ պատ­վաստ­վեն բո­լոր եր­կր­նե­րի բնա­կիչ­նե­րի գո­նե 40%-ը, իսկ հա­ջորդ տար­վա կե­սե­րին՝ 70%-ը։
ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րը փո­խան­ցում են, որ վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րով՝ աշ­խար­հում պատ­վաս­տում­նե­րի թվի ա­ճին զու­գա­հեռ նվա­զում են COVID-19-ի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը: Հա­մե­մա­տե­լով 2021թ. հուն­վար-2021թ. հոկ­տեմ­բերն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը, մաս­նա­գետ­նե­րը եզ­րա­կաց­րել են, որ պատ­վաս­տում­նե­րի 70%-ից բարձր շեմ ու­նե­ցող եր­կր­նե­րում, կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված, մահ­վան դեպ­քե­րը պատ­վաս­տում­նե­րի ա­ճին զու­գա­հեռ նվազ­ման մի­տում ու­նեն: Հա­մա­ճա­րա­կա­բան­նե­րի կար­ծի­քով՝ COVID-19-ի կան­խար­գել­ման լա­վա­գույն մի­ջո­ցը պատ­վաս­տումն է. պատ­վաս­տա­նյու­թերն ար­դյու­նա­վետ են հի­վան­դու­թյան ծանր ըն­թաց­քի, հոս­պի­տա­լաց­ման և մահ­վան դեպ­քե­րի կան­խար­գել­ման հա­մար։ Ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը հոր­դո­րում են վա­րա­կի դեմ պատ­վաստ­վել, քա­նի որ բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում նրանք կարևո­րում են ի­մու­նա­կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կին ի­րա­կա­նաց­նե­լը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դա­ցու­թյան ու վա­րա­կի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը նվա­զում կամ բա­ցա­կա­յում են։ Բնակ­չու­թյան շր­ջա­նում պատ­վաստ­վող­նե­րի թվի ա­ճին զու­գա­հեռ կն­վա­զի կրկ­նա­վա­րա­կի, ինչ­պես նաև վի­րու­սի տա­րած­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը և կկա­սեց­վի վի­րուս­նե­րի մու­տա­ցիա­նե­րի և այլ շտամ­նե­րի ա­ռա­ջաց­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը։
COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րը շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: Ար­ցա­խում ներ­կա­յում առ­կա են ռու­սա­կան ՙՍպուտ­նիկ Վի՚, բրի­տա­նա-շվե­դա­կան ՙԱստ­րա­Զե­նե­կա՚, չի­նա­կան ՙՍի­նո­ֆարմ՚ և ա­մե­րի­կյան ՙՄո­դեռ­նա՚ պատ­վաս­տա­նյու­թե­րի դե­ղա­չա­փե­րը։ Իսկ Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում պատ­վաս­տում­ներն ի­րա­կա­նաց­վում են մինչև ժա­մը 19։00-ն։ Նշյալ պատ­վաս­տա­նյու­թե­րով նե­րարկ­ման ընտ­րու­թյու­նը թողն­ված է քա­ղա­քա­ցու հա­յե­ցո­ղու­թյա­նը։