Շինարարական աշխատանքները շարունակվում են. ԱՀ Քաղաքաշինության Նախարարություն
Ներդրումային ծրագրերի շրջանակներում Ստեփանակերտ քաղաքի Վ.Մամիկոնյան թիվ 21 հասցեում շարունակվում են բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման աշխատանքները։
Բնակելի շենքը բաղկացած կլինի 2 մասնաշենքերից`առաջին մասնաշենքը կունենա 17 հարկ, երկրորդը` 16 հարկ։
Նախատեսված է ավտոկայանատեղի՝ 50 ավտոմեքենաների համար` 30-ը, ստորգետնյա, 20-ը վերգետնյա։
Շենքի բնակարանների ընդհանուր քանակը կազմելու է 171, որից 1 սենյականոց` 12 բնակարան, 2 սենյականոց՝ 93 բնակարան, 3 սենյականոց` 40 բնակարան, 4 սենյականոց` 26 բնակարան:
Շենքն ունենալու է 4 վերելակ, որից 2-ը բեռնատար, 2-ն էլ` մարդատար:
Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։
Բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2024թ.-ի ապրիլ ամիսը։

