[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ՊԱՌԱՎԱԹՈՒՄԲԸ ԿՈՒՆԵՆԱ ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ՃԱՆԱՊԱՐՀ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ

Շարունակվում է Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի մայրուղուց Պառավաթումբ տանող 1կմ 400մ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը։ Աշխատանքների մեկնարկը տրվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 25-ին։

Պառավաթումբ համայնքի ղեկավար Սասուն Սարգսյանը նշում է, որ արդեն իրականացվել են հարթեցման աշխատանքները, շարունակվում է խճապատումը, ճամփեզրերին տեղադրվում են հենապատեր, կառուցվում է ջրահեռացման համակարգ։
Պառավաթումբը մայրուղուն կապող երկու ճանապարհ ունի, բայց նախընտրելին այս ճանապարհն է /մոտ 5կմ-ով կարճ է երկրորդից/։
Այն ծառայում է նաև Կաղարծու բնակչությանը։ Ս. Սարգսյանի խոսքով` ասֆալտապատումը նախատեսված է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։