[ARM]     [RUS]     [ENG]

Կան դժվարանցանելի ճանապարհներ

Գիշերը տեղացած ձյան պատճառով Արցախի ներպետական ճանապարհահատվածներում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ:
Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր ուղղություններում այս պահին կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ: Դժվարանցանելի է «Բովուրխանի» ոլորաններում և Շոշ-Կարմիր շուկա հատվածում:
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ դժվարանցանելի է: Այս պահին «Վահե Կարապետյան» ընկերությունն իրականացնում է մաքրման, անհրաժեշտության դեպքում՝ կատարում աղցանման աշխատանքներ:
Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Սյունիքի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: