[ARM]     [RUS]     [ENG]

Իրազեկում․Երևանից ժամանած բժիշկները Ստեփանակերտում նյարդաբանական խորհրդատվություն կիրականացնեն

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հունվարի 17-21-ը «Արևիկ» բուժմիավորումում նյարդաբանական խորհրդատվություններ կիրականացնեն «Արաբկիր» ԲՀ-ի նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը և նյարդաբան Մանե Թադևոսյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Արևիկ» բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով: