[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

Պատերազմից հետո Արցախի գյուղական համայնքները մայրուղուն կապող բազմաթիվ ճանապարհներ են ասֆալտապատվել, ծրագիրը շարունակվում է։

Արցախի Մարտունու շրջանի Պառավաթումբ համայնքը մոտ ապագայում մայրուղուն կապող ասֆալտապատ ճանապարհ կունենա։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը:

Նրա փոխանցմամբ՝ ներկա պահին ընթանում են հողային աշխատանքներ, բուն ասֆալտապատումը կմեկնարկի գարնանը: 

Ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է <ՎԻՐԱԺ> ԱԿ-ն։