[ARM]     [RUS]     [ENG]

Հսկողական միջոցառումներ՝ հարկային կարգապահության բարելավման ծրագրով

 
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործունեության, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների ու աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:
Իրականացվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել պատերազմից տուժած արցախյան տնտեսության զարգացմանն ու տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Կոմիտեն հորդորում է բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով պատասխանատվության ենթարկվելուց:
Միաժամանակ, կոմիտեն դիմում է քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ անօրինական գործունեության դեմ իրականացվող միջոցառումներին. կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների մոտ աշխատանքի ընդունվել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների մասին կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով: 
 
ԱՀ պետական եկամուտների կոմիտե