Logo
Print this page

Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն. ճանապարհները դժվարանցանելի են

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում այս պահին տեղում է ձյուն, ինչը որոշակի դժվարություններ է ստեղծել անվտանգ երթևեկի համար:
Ճանապարհաշինական կազմակերպությունները կատարում են մաքրման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է՝
Արտակարգ դեպքերն ու պատահարները բացառելու համար՝ երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է և տեղում է ձյուն։
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.