[ARM]     [RUS]     [ENG]

Ավելի քան 20 ճանապարհատրանսպորտային պատահար՝ 3 օրում

 

Վերջին 3 օրերի ընթացքում ԱՀ տարածքում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար՝ հիմնականում նյութական վնասով: ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հունվարի 18-ին, 19-ին և 20-ին ՃՏՊ վերաբերյալ ստացվել է ընդհանուր 23 հաղորդում: Դեպքերի մեծ մասը տեղի է ունեցել հունվարի 20-ին՝ 14 պատահար, որից 13-ը նյութական վնասով, մեկը՝ մարմանական: Պատահարների պատճառ է հանդիսացել ձյան տեղումները, դրա հետ կապված ցածր տեսանելիությունն ու վարորդների անուշադրությունը: Վերջին 3 օրերի ընթացքում ՃՏ պատահարներից տուժել է 5 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը բավարար է: ԱՀ ոստիկանությունը հորդորում է Խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին