Կարմիր շուկայում իրավիճակն այս պահին հանգիստ է․ ՆԳՆ մամուլի խոսնակ
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում Կարմիր շուկայի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը: Այս մասին «Ազատ Արցախ»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Հակառակորդը Կարմիր շուկայի ուղղությամբ 10-15 կրակոց է արձակել: Տուժածներ չկան: Դեպի օդ են կրակել։ Անմիջապես տեղեկացրել ենք խաղաղապահ զորքի հրամանատարությանը>>,-ասաց ՆԳՆ մամուլի խոսնակը։ Հունան Թադևոսյանի խոսքով՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, բնակիչների մոտ խուճապ չկա:
Անի Մանգասարյան