Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԹԻՎԸ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ. ԱՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 170 ՆՈՐ ԴԵՊՔ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 COVID-19-ով պայմանավորված` համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Փետրվարի 17-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է COVID-19-ի՝ 1723 նոր և ընդհանուր 411 878 դեպք։ Վարակից ապաքինվել է 383 368, մահացել՝ 8253 մարդ: Ներկայումս Հայաստանում COVID-19-ից փաստացի բուժում է ստանում 18 674 հիվանդ: Ընդհանուր առմամբ, վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 2 846 177 թեստավորում: Վերջին օրվա տվյալներով՝ իրականացվել է 5734 թեստավորում, ապաքինվել է 1668 հիվանդ, մահացել՝ 24 մարդ:
ԱՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ 2022թ. հունվար-փետրվար ամիսներին ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով կատարվել է 6929 հետազոտություն, որի արդյունքում արձանագրվել է COVID-19-ի 2229 դեպք։ Փետրվարի 17-ի դրությամբ կատարված 427 թեստավորման արդյունքում հաստատվել է վարակի 170 նոր դեպք։ Ստացիոնար բուժում են ստանում 55 հոգի։ Վարակի դեպքերը շարունակում են աճել՝ օրական գրանցելով մինչև 200 նոր դեպք։ Թագավարակի հետևանքով այս տարի Արցախում մահացել է 24 մարդ։
ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը լինել զգոն, պահպանել հակահամաճարակային և կանխարգելիչ բոլոր կանոնները, իսկ թեթև ախտանշաններով վարակակիրները, ովքեր ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում, խստորեն պահպանեն մեկուսացման կանոնները, որպեսզի չնպաստեն վարակի տարածմանը։ Ամեն դեպքում պետք է պահպանել սոցիալական հեռավորություն (1,5-2մ), հաճախակի օդափոխել փակ տարածքները, իսկ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանների դեպքում (ջերմություն, հազ, հարբուխ, թուլություն, մկանային ցավ) պետք է մնալ տանը և դիմել բժշկի։