[ARM]     [RUS]     [ENG]

Արցախյան շարժում-34

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Ստեփանակերտի  «Գրիգոր Նարեկացի» համալսարարանի գիտական կենտրոնում այսօր՝ փետրվարի 17-ին, տեղի է ունեցել Արցախյան շարժման 34-ամյակին նվիրված միջոցառում: Շարժման առաջամարտիկ, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ Արցախյան շարժումը հայ ժողովրդի աստեղային ժամն էր։ -Այդ օրերին մեր ազգն ուրիշ էր... մեր միասնականության արդյունքն էր Արցախյան փառավոր շարժումը։ Հիմա խոսում և հիշում եմ մեր ընկերներին, ովքեր  նույնպես կանգնած էին  Շարժման ակունքներում։ Հատընտիր էին․ Հրաչյա Բեգլարյան, Գուրգեն Գաբրիելյան... և էլի շատ ու շատ նվիրյալներ: Արցախյան շարժումը, անշուշտ, մեր բազմադարյա պատմության ամենահաղթական էջերից է,- ասաց Վարդան Հակոբյանը: Այդ տարիների մասին հետաքրքիր դրվագներ պատմեցին միջոցառմանը ներկա մի խումբ մտավորականներ, ովքեր նշել են  Շարժման կարևորությունը՝ ոչ միայն Արցախի, այլև հայոց պատմության համար: Միջոցառմանը մասնակցում էին նաև 88-ի Շարժման ակտիվիստներ, Արցախի գրական ընտանիքի անդամներ, դասախոսներ և ուսանողներ: