[ARM]     [RUS]     [ENG]

Դժվարանցանելի են միջշրջանային և միջպետական ճանապարհները

Տեղացած ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Սյունիքի մարզում տեղում է ձյուն, իսկ «Զանգեր»-Սարավան հատվածում բուք է և մառախուղ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Բոլոր ուղղություններում կատարվում է մաքրման աշխատանքներ: Ներքին գործերի նախարարությունը վարորդներին հորդորում և խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱՀ ներքին գործերի նախարարություն