Ասկերանի շրջվարչակազմը միացել է ձնամաքրման աշխատանքներին
Այսօր՝ մարտի 21-ին, Ասկերան քաղաքում ձնամաքրման շարունակվող աշխատանքերին քիչ առաջ միացել են նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը և աշխատակազմը: Այս մասին «Ազատ Արցախ»-ին տեղեկացրեց Ասկերանի շրջվարչակազմի «Բերդ» պաշտոնաթերթի խմբագիր Կարինե Բախշիյանը: