Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Համայնքի ղեկավարի 3 թեկնածու՝ Բերդաշենում. Մարտունու 4 գյուղում էլ ավագանի կընտրեն

 
Ընթացիկ տարվա ապրիլի 10-ին տեղի կունենան Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ղեկավարի և Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա համայնքների ավագանու անդամների արտահերթ ընտրություններ։ Ավարտվել է թեկնածուների առաջադրման ու փաստաթղթերի ընդունման գործընթացը, որն իրականացվել է մարտի 16-ից մինչև 20-ը ներառյալ։ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանի տեղեկատվությամբ՝ վերջնական տվյալներով ընդունվել են Բերդաշեն համայնքի ղեկավարի 3 թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ավագանու թեկնածության փաստաթղթեր են ներկայացրել Սոս համայնքից՝ 8, Նորշեն համայնքից՝ 5, Ծովատեղ համայնքից՝ 5, Վարանդա համայնքից՝ 3 անձ։ Մեր զրուցակցի հաղորդմամբ, ըստ հաստատված հիմնական միջոցառումների ժամանակացույցի, կազմավորված են ընտրատեղամասերը, սահմանված են տեղամասային կենտրոնները, տրված են հերթական համարակալումները։
 
Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ