Արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

 
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2022թ. մարտի 21-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 16 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (14.03.2022թ.) համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 3 գնաճ և 3 գնանկում: Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է ձու «Տեղական» 1 հատ՝ 9 դրամ (15,2%), ձու «Ներմուծվող» 1 հատ՝ 3 դրամ (6,0%) և հաց «Մատնաքաշ» 450-500 գր՝ 10 դրամ (5,0%) ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 5 դրամ (1,3%), շաքարավազ 1կգ՝ 3 դրամ (0,6%) և ձեթ «Զոլոտայա սեմեչկա» 1 լ՝ 6 դրամ (0,5%) ապրանքատեսակների համար: Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքատեսակի գնաճ արձանագրվել է «Ձու» ապրանքային շուկայում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն:
 
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով