Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Փակ և դժվարանցանելի ճանապարհների վերաբերյալ թարմ տեղեկատվություն

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը: Շրջանի մյուս միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ հորիզոնական տեսանելիությունը թույլ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կավահան, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները: Այս ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները բաց են:
Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները հիմնականում բաց են, որոշ հատվածներում առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Մխիթարաշեն, Սարուշեն, Փառուխ և և Ռև համայնքների ճանապարհները:
Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Սարավան-«Զանգեր», Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ճանապարհահատվածները:
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար հորդորում ենք հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն:
 
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն