Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

Ասկերանի ՄՊՍԿ-ն ծանրոցներ է ուղարկել առաջնագծի զինվորներին

 

Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ խմբակավարները ծանրոցներ են պատրաստել մեր հայրենյաց պաշտպանների համար: Ասկերանի ՄՊՍԿ աշխատողներն իրենց պատրաստած տաք ուտեստները, համեմված սիրով և աղոթքով, ուղարկեցին մարտական դիրքեր: Կենտրոնի տնօրեն Նարինե Պետրոսյանը հուզմունքով էր խոսում նախաձեռնության մասին. «Խոնարհվում ենք մեր վտանգված հայրենիքը պաշտպանող բոլոր հայորդիների առջև: Անտեսելով ամեն ինչ՝ նրանք օրուգիշեր սահման են պահում, անմնացորդ նվիրումով կատարում իրենց առաքելությունը: Մեր այս փոքրիկ նախաձեռնությունն իրականություն է դարձել կոլեկտիվի անձնական միջոցներով: Մեր պաշտպաններն զգալով իրենց թիկունքն ամուր, ավելի վստահաբար կկանգնեն մայր հողին՝ մշտարթուն պաշտպանելով մեզ»,-ասաց մեր զրուցակիցը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ