[ARM]     [RUS]     [ENG]

Ընտրողների ակտիվ մասնակցություն Սոս համայնքում

 Մարտունու շրջանի Սոս համայնքի 5/4 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Յուրի Ավշարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ համայնքի ավագանու ընտրություններին բնակչությունը ակտիվ է մասնակցում: Այստեղ 756 ընտրողներից ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 111 կամ 14.68 %-ը: Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է, ընտրության մասնակիցների թիվն աստիճանաբար կաճի օրվա ընթացքում։ Յուրի Ավշարյանը հավելում է, որ դրան նպաստում է նաև եղանակը: Ավագանու 8 թեկնածու է առաջադրված, որից պետք է ընտրվի 5-ը: Ընտրություններն ընթանում են հանգիստ, կազմակերպված, առանց միջադեպերի ու խախտումների:

Մարտունի շրջվարչակազմի «Ամարաս» պաշտոնաթերթ

Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ