[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԸ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

 Այսօր՝ ապրիլի 10-ին, Մարտունու Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում Ծաղկազարդի Տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Պատարագ։ Սբ Ներսես Մեծ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան քահանա Հովհաննիսյանն իր խոսքն ուղղեց հավատավոր ժողովրդին․ «Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տիրոջ փառավոր մուտքը Երուսաղեմ, որը հայտնի է որպես Ծաղկազարդի տոն։ Թող այս Ծաղկազարդն առիթ հանդիսանա անկեղծ սիրո՝ Աստծո, ձեր մերձավորների, ընկերների և ձեր համայնքի հանդեպ»։ Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց մանուկների օրհնության կարգ։ Ծաղկազարդի տոնը Մարտունիում ուղեկցվել է մանուկների պարով ու արտասանությամբ։


Լուսինե ԴԱՇՅԱՆ