[ARM]     [RUS]     [ENG]

Ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %:
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
Մարտունու շրջան
Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 %
Ծովատեղ – 97 ընտրողներից 49 կամ 50.52 %
Նորշեն – 252 ընտրողներից 103 կամ 40.87 %
Սոս– 756 ընտրողներից 343 կամ 45.37 %
Վարանդա– 70 ընտրողներից 14 կամ 20.00 %
Շահումյանի շրջան
Ակնաբերդ– 322 ընտրողներից 84 կամ 26.09 %
Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: