[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՀՈՒՅՔԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՇՈՒՐՋ

 

 Հաշվի առնելով 2021-2022 թվականներին պետության կողմից գնված և սոցիալական տարբեր խմբերին (2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված, զոհված զինծառայողի ընտանիք, հաշմանդամներ և այլն) տրամադրված կահույքի և էլեկտրական տեխնիկայի որակի ու գնման գործընթացում թույլ տրված խախտումների շուրջ լայնորեն տարածված դժգոհություններն ու բողոքները, ԱՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժինը սկսել է հիշյալ գործընթացում պետության գույքային շահերի ենթադրյալ խախտման դեպքերի շուրջ ստուգումներ: Եթե տիրապետում եք վերոհիշյալ ստուգման առարկային առնչվող դեպքերի վերաբերյալ տեղեկությունների, ապա խնդրում ենք դրանք անհապաղ ներկայացնել դատախազություն: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել /047/ 94-49-25 և /047/94-44-61 հեռախոսահամարներով:

Արցախի Հանրապետության դատախազության հանրային կապերի բաժին