[ARM]     [RUS]     [ENG]

ՕԴԱՄՂԻՉ ՀՐԱՑԱՆՈՎ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ

Այսօր՝ մայիսի 5-ին, Ասկերանի Նորագյուղ համայնքի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցում անց է կացվել օդամղիչ հրացանով հրաձգության շրջանային առաջնություն: Մասնակցել են Ասկերանի, Նորագյուղի, Պատարայի և Այգեստանի միջնակարգ դպրոցների թիմերը: Մրցանակային առաջին տեղն զբաղեցրել է Ասկերանի թիմը, իսկ երկրորդ ու երրորդ տեղերը՝ Պատարայի և Այգեստանի թիմերը: Հաղթող թիմերը պարգևատրվել են Ասկերանի շրջվարչակազմի պատվոգրերով, իսկ Ասկերանի թիմը և լավագույն ճանաչված երկու մարզիկ արժանացել են նաև դրամական պարգևների: Շրջանի հավաքական թիմը կմասնակցի հանրապետական մրցույթին, որը տեղի կունենա մայիսի 13-ին:

 

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ