[ARM]     [RUS]     [ENG]

Հարգանքի տուրք՝ Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի օրվա կապակցությամբ, այսօր՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի հուշահամալիր են այցելել Արցախի Հանրապետության բարձրաստիճան պետական այրեր, պետական կառույցների աշխատակիցներ, կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվներ, հազարավոր քաղաքացիներ, ովքեր ծաղկեպսակներ են դրել, ծաղիկներ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում նահատակված քաջորդիների հուշակոթողի պատվանդանին ու Եղբայրական գերեզմանոցում՝ հարգանքի տուրք մատուցելով Նրանց հիշատակին: 

Կարևորելով օրվա խորհուրդը, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ  Մայիսի 9-ը շարունակում է մնալ  հաղթանակի տոն: «Պետք է համախմբվենք, միասնական  բռունցք կազմենք, ինչպես Արցախյան առաջին պատերազմի  ժամանակ եղավ՝ Հայաստան-Արցախ- Սփյուռք միասնությամբ: Համոզված եմ, որ Եռատոնը հետագայում դառնալու է քառատոն։»,-նշեց Շուշիի վարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ  պետք է դասեր քաղել, շտկել մեջքն ու առաջ շարժվել։

 

Աննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի