[ARM]     [RUS]     [ENG]

Հարգանքի տուրք Մարտունիում՝ Մեծ Հայրենականի ու Արցախյան գոյապայքարի նահատակների հիշատակին

 

Այսօր՝ մայիսի 9-ին, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի գլխավորությամբ, շրջվարչակազմի աշխատակազմի, Մարտունի քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների պատասխանատուները, աշխատակիցները, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներն ու բնակիչները ծաղիկներ են խոնարհել Հայրենական մեծ պատերազմում ու Արցախյան գոյապայքարում զոհվածների հուշակոթողներին, Մոնթե Մելքոնյանի ու Գարեգին Նժդեհի արձանների պատվանդաններին՝ հարգանքի տուրք մատուցելով Նրանց հիշատակին:

 

Նարինե Հայրապետյան