Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Իրավունք չունենք ժամանակավոր անհաջողությունների պատճառով մոռանալ հաղթանակները․ ԱԺ պատգամավոր

 

Մայիսի 9-ն այսօր նշել նույն խանդավառությամբ, ինչպես նախկինում, անհնար է , բայց մյուս կողմից իրավունք չունենք ժամանակավոր անհաջողությունների պատճառով մոռանալ հաղթանակները։ Այս մասին Ստեփանակերտի հուշահամալիրում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը՝ նշելով, որ պետք է միշտ հիշել ու արժանին մատուցել հաղթանակներ կերտած սերնդին: «Մայիսի 9-ը ապագա սերունդներին միշտ պետք է հիշեցնի ինչպիսի հաղթանակներ ենք կարողանում կերտել միասնական լինելու դեպքում։ Անհաջողություններ ունենում ենք, երբ պառակտվում ենք, բաժանվում և սկսում սպասարկել խմբային կամ թիմային շահեր»,-ասաց Ա․ Հարությունյանը՝ նշելով, որ պետք է սթափ գնահատել պատմության դասերը և ապագայում չկրկնել սխալները։

Աննա Ալեքսանյան