Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԱԽԱՏԵՍՎԵԼ 5826 ՀՈԳՈւ ՀԱՄԱՐ

 

Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ՝ հիշարժան օրերի կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի տրամադրվող ֆինանսական աջակցության վճարումների գործընթացը շարունակվում է: Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ տրամադրվող միանվագ դրամական օժանդակությունների վճարները սկսել են հատկացվել մայիսի 10-ից:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության տեղեկատվության և հանրային կապերի բաժնի պետ Անի Թովմասյանի տեղեկատվությամբ՝ Մայիսյան եռատոնի կապակցությամբ Արցախի բնակչության առանձին խմբերին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 105 մլն 749 հազ. դրամ։
Համապատասխան որոշմամբ՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները կստանան 16-հազարական դրամ, Արցախյան գոյամարտի հաշմանդամ զինծառայողները՝ 10-հազարական դրամ, իսկ Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին և հաշմանդամներին կտրամադրվի` 300-հազարական, նրանց հավասարեցված անձանց՝ 50-հազարական դրամ, նույն պատերազմում զոհվածների այրիներին նույնպես կտրամադրվի 100-հազարական դրամ։ Այդ ժամանակաշրջանի ԽՍՀՄ մեդալակիրներին էլ կհատկացվի11-հազարական դրամ։
ԱՀ կառավարության մեկ այլ որոշմամբ` 40-հազարական դրամ է հատկացվելու նաև ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) և հետմահու «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին։ Որոշման մեկ այլ փոփոխությամբ՝ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված և ԱՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) անձանց ընտանիքների անդամները ևս կստանան 40-հազարական դրամ։ Բացի դրանից, 50-հազարական դրամ կստանան Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորները։
Ընդհանուր առմամբ, դրամական օգնություն է նախատեսվել 5826 հոգու համար։
Արցախյան ազատամարտում զոհված զինծառայողների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այն ընտանիքներին, ովքեր ունեցել են երկու զոհ՝ միանվագ դրամական օգնության իրավունք ունեն սահմանված չափի կրկնապատիկի, իսկ երեք զոհ ունեցողները՝ եռապատիկի չափով։
Մեր զրուցակցի խոսքով՝ ԱՀ մշտական հաշվառում ունեցող անձանց դրամական օժանդակությունը նշանակվում է հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) սոցիալական հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։ Դրամական օգնություն ստանալու համար պետք է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ Վճարումներն իրականացվում են «Արցախփոստ» ՓԲԸ-ի կապի բաժանմունքներում, իսկ շրջաններում՝ համապատասխան շրջանային մասնաճյուղերի միջոցով։
Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի բնակիչներն իրենց հասանելիք դրամական օգնությունը կստանան «Արցախբանկի» մասնաճյուղերից, ինչի համար անհրաժեշտ է անձնագրով ներկայանալ Հայաստանում և Արցախում գործող մասնաճյուղեր:

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ