[ARM]     [RUS]     [ENG]

«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ՖՈՐՈՒՄԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

 Այսօր` մայիսի 22-ին, Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրի դահլիճում մեկնարկել է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ֆորում։ Բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, կառավարության անդամներ, նախաձեռնության հիմնադիրներ։ Ավելի քան 60 արցախցի նախաձեռնող անդրադառնալու են երկրի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրներին և ուրվագծելու երկարատև կտրվածքով դրանք հասցեագրելու ուղիները: «Այսօրվանից սկսում ենք հանրային քննարկումների ձևաչափը։ Մեր նոր նախաձեռնության համար խիստ կարևոր այս փուլը հենց Արցախից ենք սկսում մեր քննարկումները. անվտանգություն, ժողովրդագրություն, տնտեսություն. առանցքային խնդիրներ, որոնք կենսական ազդեցություն ունեն Արցախի ապագայի համար։ Այսօր մեր քննարկումները սկսում ենք այդ խնդիրներից մեկից՝ ժողովրդագրությունից»,- բացման խոսքում նշեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը։

Բացման արարողությանը հաջորդեց Արցախում ժողովրդագրական խնդիրների լուծմանն ուղղված սցենարային առաջարկների քննարկումը։ Այնուհետեւ տեղի ունեցավ ներկայացված առաջարկությունների շուրջ քվեարկություն։

«ԱԱ»