[ARM]     [RUS]     [ENG]

Աստղաշենի մոտ կառուցվող ավելի քան 90 տուն նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին

Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքին հարակից տարածքում շարունակվում է կառուցվող նոր թաղամասի շինարարությունը։ Մեզ հետ զրույցի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքաշինության փոխնախարար Արամ Գասպարյանը տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ թաղամասն ընդհանուր առմամբ կունենա 211 առանձնատուն՝ երկու, երեք, չորս եւ հինգ սենյականոց։ Առաջին փուլով նախատեսվում է մինչեւ տարեվերջ շահագործման հանձնել 95 առանձնատուն։ Փոխնախարարի խոսքով՝ ներկայում ընթանում են տանիքապատման, ներքին հարդարման, ցանկապատերի եւ արտաքին ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։ Թաղամասի առանձնատները նախատեսված են Ասկերանի շրջանի Սղնախ, Մադաթաշեն, Ջրաղացներ և Մոշխմհատ համայնքներից տեղահանված ընտանիքների համար:

 

ԱԱ