[ARM]     [RUS]     [ENG]

Ամփոփվել են ոստիկանության իրականացրած հատուկ միջոցառումների արդյունքները

 

Արցախի Հանրապետության Նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տրված հանձնարարականի համաձայն՝ մայիս-հունիս ամիսների ընթացքում ՆԳ նախարարության ոստիկանության կողմից կազմակերպվել և անց են կացվել հատուկ միջոցառումներ: Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանն ամփոփել է ոստիկանության կողմից իրականացված հատուկ միջոցառումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից: Հաղորդագրության համաձայն՝ այդ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության ապահովման բնագավառի 738 իրավախախտում: Դրանցից 43-ը՝ անսթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, 108-ը՝ առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց շահագործելու, 1-ը՝ կեղծ համարանիշով տրանսպորտային միջոց վարելու դեպքեր են: Արձանագրվել է 586 հատ այլ վարչական իրավախախտումներ: Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 129 տրանսպորտային միջոց: Հատուկ միջոցառումների ընթացքում հայտնաբերվել է նաև որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք. հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, 2 ատրճանակ, տարբեր տեսակի նռնակներ, ողորկափող և ակոսափող հրացաններ և շրջանառությունն արգելված այլ իրեր: Հայտնաբերվել է նաև թմրամիջոցների որոշակի քանակություն: