Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ՝ ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ 3 ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ԱՀ Նախագահի սփյուռքի հարցերով խորհրդական Ազատուհի Սիմոնյանը Բուենոս Այրեսում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է արգենտինահայ մամուլի ներկայացուցիչների, թերթերի, պարբերականների, ռադիոժամերի խմբագիրների և լրագրողների հետ: Հանդիպումը կայացավ ՌԱԿ «Սարդարապատ» պաշտոնաթերթի գրասենյակում: Առաջնորդարանում Սրբազան հոր, հոգևորական դասի և թեմի վարչության, համայնքի ակտիվի, բարերարների, գործարարների մասնակցությամբ տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք, որի ընթացքում հնարավորություն է ստեղծվել ավելի անմիջական մթնոլորտում զրուցելու ու նորանոր կապեր հաստատելու: Պաշտոնական ընթրիք է կազմակերպվել նաև Արգենտինայի ՀԲԸՄ վարչության հրավերով՝ Սրբազան հոր և հոգևոր դասի, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ՀԲԸՄ վարչության, թեմի ատենապետի, IARA-ի նախագահի և կազմակերպության անդամների մասնակցությամբ: Ա. Սիմոնյանը մեկօրյա այցով եղել է նաև Ագենտինայի Հանրապետության 2-րդ խոշոր քաղաք համարվող հայաշատ Կորդոբայում: Այստեղ ԱՀ Նախագահի խորհրդականն այցելել է Սբ Սահակ-Սբ Մեսրոպ ազգային վարժարան, Սբ Գևորգ եկեղեցի, հանդիպել համայնքի վարչության հետ՝ վարչության նախագահ Լիլիանա Մերդինյանի ղեկավարությամբ, այնուհետև Կորդոբայի ՀԲԸՄ գրասենյակում նա նաև առիթ ունեցավ մասնակցելու Մայիսի 28-ին նվիրված տոնակատարությանը: Հաջորդ այցը Կորդոբայի ՀՅԴ Անդրանիկ ակումբն էր, ուր Ա․ Սիմոնյանը զրուցեց Կորդոբայի Հայ օգնության միության կանանց հետ, այցելեց կենտրոնում ամփոփված՝ հայ վրիժառու Արամ Երկանյանի շիրիմին: Այստեղ Ազատուհի Սիմոնյանը ներկաներին խնդրեց քննարկել հայ վրիժառուի շիրիմը Հայաստան տեղափոխելու հարցը և դրա հավանականությունը: Նրա խոսքով՝ պատիվ էր ու միաժամանակ չափազանց պարտավորեցնող և հուզիչ՝ հեռավոր Կորդոբայում հայազգի հերոսի շիրիմին այցելելը:

Երեկոյան Կորդոբայի հայ համայնքի հետ տեղի է ունեցել ժողովրդական հանդիպում, որի ընթացքում Ազատուհի Սիմոնյանը հանդես է եկել դասախոսությամբ:

Արգենտինայում ԱՀ Նախագահի խորհրդականի այցն ավարտվեց Բուենոս Այրեսի առաջնորդանիստ եկեղեցում մատուցված կիրակնօրյա Սուրբ պատարագին մասնակցությամբ, որից հետո նա ԱՀ Պետական նախարարի հուշամեդալներ հանձնեց Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի երկարամյա առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանին, Հարավային Ամերիկայի հայ Կաթողիկէ թեմի առաջնորդ Հայր Պողոս Հաքիմյանին, Արգենտինայի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ենովք Էլմասյանին: ԱՀ Նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդականի խոսքով՝ այսպիսով ավարտվել է Հարավային Ամերիկայի 3 հայաշատ երկրներ կատարած այցը, որը համագործակցության նոր հորիզոններ բացեց Արցախի Հանրապետության ու Բրազիլիայի, Արգենտինայի և Ուրուգվայի հայկական համայնքների միջև: «Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում 3 թեմերի առաջնորդ Սրբազան Հայրերին, թեմական խորհուրդների ատենապետներին ու վարչություններին՝ ջերմ հյուրընկալության համար, և բրազիլահայությանը, արգենտինահայությանն ու ուրուգվահայությանը՝ արդյունավետ ու ապագային միտված քննարկումների համար»,- նշել է Ազատուհի Սիմոնյանը։