Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ է ԲԱՑՎԵԼ

 

Կարմիր շուկա համայնքում՝ Թաղավարդ գյուղին հարակից, երեխաների համար բացվեց խաղահրապարակ: Այն  կահավորվել է «Ղողանջ» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սյուն» հիմնադրամի և մի խումբ  հայրենասեր անձանց աջակցությամբ:  «Ղողանջ» ՀԿ-ի նախագահ, «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոնի տնօրեն-հոգեբան  Դիանա Գրիգորյանը մեզ հետ զրույցի ընթացքում պատմեց երեխաների երազանքը կյանքի կոչելու մտահղացման մասին: «44-օրյա պատերազմի ընթացքում որդիս և երկու եղբայրներս մարտնչել են Թաղավարդում։ Տղաները «ՈՄԱ» ⁄ողջ մնալու արվեստ⁄ ջոկատի կազմում էին։ Ջոկատի զոհված տղաների անունով դպրոցում ռոբոտաշինության խմբակ հիմնվեց՝ դրամահավաքի շնորհիվ։ Առաջին անգամ, երբ եկա այստեղ, գիտակցեցի, որ արյան և կյանքի գնով պահված հողը պիտի ապրի. հիմա պայքարելու մեր հերթն է, գյուղն ապրեցնելու ժամանակն է։ Երեխան, ապրելով այստեղ, պիտի հասկանա, որ մենակ չէ, կա միասնականություն ու մեկս մյուսին զորավիգ լինելու հաստատակամություն»,- նշել է նա։

Խաղահրապարակի բացմանը ներկա էր նաև  «Սյուն» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Մարկոսյանը, ով բնակվում է Կալիֆոռնիայում։ Նրա ամուսինը նույնպես «ՈՄԱ» ջոկատի կազմում մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին։ «Սյունը» ստեղծվել է պատերազմից հետո, որպես բարեգործական կազմակերպություն, որին միացել են մեր բազմաթիվ հայրենակիցներ՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել՝ ամեն մեկն իր ուժերի չափով։

«Այսօր, տեսնելով երեխաների ուրախությունը, այսքան ժպիտները, համոզվում եմ, որ սա ճիշտ որոշում էր, որովհետև երեխան իր մանկությունը պիտի ապրի անհոգ, իմանա, որ այստեղ է մեծանալու ու ամեն ինչ ունենալու է։ Ամենակարևորը հավատն է, որ այս գյուղը մնալու է հայկական, ու մեզանից յուրաքանչյուրը պիտի լծվի  գյուղն ապրեցնելու, գյուղին կյանք տալու գործին»,- նշել է   Ռուզաննա Մարկոսյանը։

 

Լուսինե ԴԱՇՅԱՆ