Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Կարկտահարություն Մարտակերտի և Ասկերանի շրջաններում

 

Մարտակերտի վերին ենթաշրջանում շուրջ մեկ ժամ տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել:
Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը վնասել է բանջարաբոստանային մշակաբույսերը և բերքատու ծառերը:
Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Չափար գյուղում հասել է 2 սմ-ի, Վաղուհասում, Հաթերքում և Գետավանում՝ 1սմ-ի, Դրմբոն և Չլդրան համայնքներում ուժեղ քամու հետևանքով վնասվել են էլեկտրալարերը:
Կարկտի և քամու հետևանքով ավերածություններ են առաջացել նաև Ասկերան քաղաքում, Խնածախ, Նախիջևանիկ, Նորագյուղ, Իվանյան, Լուսաձոր, Խնապատ բնակավայրերում:
Համայնքներում այս պահին իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։
 
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն