[ARM]     [RUS]     [ENG]

ՆԳ նախարարն Ասկերանում հետևել է հակահրդեհային միջոցառումներին՝ բերքահավաքին ընդառաջ

 

ՆԳ նախարարն այցելել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժին, հետևել բերքահավաքին ընդառաջ իրականացված հակահրդեհային միջոցառումներին:
Հացահատիային մշակաբույսերի բերքահավաքի մեկնարկի հետ նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատանքների պատասխանատու շրջանն է սկսվում: Հրդեհների տարածման համար բավարար պայմաններն առկա են: Դրանց դեմ պայքարին նախապատրաստվելիս՝ ԱԻ ծառայությունում հաշվի են առնում նախորդ տարիների փորձը:
Շրջանային բոլոր բաժիններում այս օրերին նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանային ԱԻ բաժին, հանդիպել անձնակազմի հետ, տվել մի շարք հանձնարարականներ, հետաքրքրվել տեխնիկական ապահովվածությամբ ու դրանց սարքինությամբ:
«Բերքահավաքն անկորուստ կազմակերպելու նպատակով՝ գույքագրել ունեցած հնարավորությունները, տարածքները վերահսկող հրշեջ հենակետերում անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ մարտական հաշվարկներ ու նաև ջրատար մեքենաներ:
Բերքահավաքի շրջանին ընդառաջ մեզ համար կարևոր է համագործակցել այն կառույցների ու անհատների հետ, ովքեր անմիջականորեն ներգրավված են այդ աշխատանքներում»,-նշել է Կարեն Սարգսյանը:
ԱԻ պետական ծառայության և ոստիկանության շրջանային բաժինների ծառայողների հետ նախարարի հանդիպումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարություն