Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱԿՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՑԱԽԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

 

Հունիսի 25-ից մինչև հուլիսի 10-ը «Բաց դռների օր» ծրագրի շրջանակներում Արցախի բնակչության շրջանում ՀՀ ակնաբույժների կողմից կիրականացվեն ակնաբանական զննումներ, խորհրդատվություններ։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարին կից ստեղծված Մասնագիտական խորհրդի ակնաբուժության գծով խորհրդատու, ՀՀ առողջապահության նախարարի ակնաբուժության գծով խորհրդատու, «Շենգավիթ» ԲԿ-ի ակնաբուժական ծառայության ղեկավար, Երևանի գլխավոր ակնաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանի գլխավորությամբ ԱՀ հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի տարածքում տեղակայված ակնաբուժական շարժական կլինիկայում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումների ակնաբուժական կաբինետներում ՀՀ ակնաբույժներն անվճար հիմունքներով զննում և խորհրդատվություններ են իրականացնում։

Արդեն չորրորդ օրն է, ինչ ԱՀ հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի տարածքում տեղակայված ակնաբուժական շարժական կլինիկայի ակնաբույժ Սուրեն Գասպարյանը զննում է քաղաքացիներին, տալիս անհրաժեշտ խորհրդատվություններ։ Շարժական կլինիկան համալրված է վերջին սերնդի սարքավորումներով, որոնք հնարավորություն են ընձեռում ախտորոշումներն իրականացնել շատ արագ և ճշգրիտ։ Չորս օրվա ընթացքում բժիշկը զննել է 3-70 տարեկան ավելի քան 200 քաղաքացու, որոնք հիմնականում ունեին աշխարհում տարածված կատարակտ և գլաուկոմա ակնաբանական հիվանդությունները։ Ընդհանուր առմամբ՝ Ստեփանակերտում և շրջաններում զննող ՀՀ ակնաբույժները քաղաքացիների մոտ հայտնաբերված հիվանդությունների դեպքում ուղղորդում են բուժման՝ տալով անհրաժեշտ խորհրդատվություններ։ Ստեփանակերտի շարժական ակնաբուժական կլինիկայում հետազոտվելու համար քաղաքացիները պետք է տեղում նախապես հերթագրվեն։ Ակնաբույժներն օրվա ընթացքում աշխատում են 8-9 ժամ։
Սուրեն Գասպարյանի պարզաբանմամբ՝ կատարակտը և գլաուկոման հիմնականում ի հայտ են գալիս միջինից բարձր տարիքի մարդկանց շրջանում և համարվում են տարեցների հիվանդություն, սակայն երբեմն դրանք կարող են հայտնաբերվել նաև երիտասարդ տարիքում։ Շատ դեպքերում մարդիկ տեղյակ չեն, որ ունեն ակնաբանական խնդիրներ և բժշկի դիմում են միայն այն ժամանակ, երբ արդեն հիվանդությունն իրենց մոտ բարդացած փուլում է, այսինքն նկատում են տեսողության զգալի նվազում։ Ակնաբույժ Սուրեն Գասպարյանը բնակչությանը հորդորեց, որ կանխարգելիչ նպատակներով գոնե տարին մեկ անգամ դիմեն ակնաբույժի։ Ակնաբանական խնդիրների գործոններ կարող են հանդիսանալ տարիքը, ժառանգականությունը, օրգանիզմի ընդհանուր գործընթացների խանգարումները։ Հիվանդների հիմնական գանգատը տեսողության վատթարացումն է և ախտորոշիչ սարքավորումներով հայտնաբերվում է ակնաբանական կոնկրետ հիվանդությունը։ «Եթե ուզում եք ունենալ առողջ աչքեր, ապա մինչև գանգատներ ունենալը պարտադիր պետք է դիմեք ակնաբույժի, որ կանխարգելվեն հիվանդություններն ու դրանց հետ կապված բարդությունները։ Ընդհանրապես գաջեթներից, համակարգչային տեխնիկայից օգտվելու ժամանակ խորհուրդ է տրվում ամեն 20 րոպեն մեկ 20 վայրկյանով հանգստանալ և օրվա ընթացքում բացօթյա վայրերում քայլել գոնե մեկ ժամ։ Հիմա ապրում ենք տեխնոլոգիապես սրընթաց զարգացող աշխարհում և մեր ամեն մի գործողությունը համարյա թե կապված է համակարգչային, թվային սարքավորումների հետ և 20 վայրկյանը չի խանգարի, որ մարդ աշխատանքի ընթացքում 20 րոպեն մեկ դադար տա, համակարգչից հետ նստի և մի քիչ հանգստանա», - խորհուրդ տվեց ակնաբույժը։
Ակնաբույժների խումբն Արցախի վերոնշյալ բուժհաստատություններում կաշխատի մինչև հուլիսի 10-ը։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ