[ARM]     [RUS]     [ENG]

Ասկերանում հարգանքի տուրք են մատուցել Արցախի անկախության համար նահատակվածների հիշատակին

 

Սեպտեմբերի 2-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ, շրջվարչակազմի պատասխանատու աշխատողները, Ասկերանի քաղաքապետը, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարությունն ու աշխատակիցներ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հանուն Արցախի ազատության և անկախության նահատակված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների սուրբ հիշատակը:

 Կարինե Բախշիյան