[ARM]     [RUS]     [ENG]

Մարտունիում հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին

Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի գլխավորությամբ, մարտունեցիները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Մոնթե Մելքոնյանի, Վլադիկ Խաչատրյանի (Կոմիսար), Գարեգին Նժդեհի, Արցախյան գոյապայքարի, Հայրենական մեծ պատերազմի նահատակների հուշակոթողների պատվանդաններին:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ