Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ստեփանակերտում կայացել է Ռուբեն Վարդանյանի մամուլի ասուլիսը

 

 Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի «Պարկ հոթել» հյուրանոցի խորհրդակցությունների դահլիճում կայացավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գործարար Ռուբեն Վարդանյանի մամուլի ասուլիսը:

Շնորհավորելով Արցախի Հանրապետության օրվա առթիվ՝ Ռ․ Վարդանյանը՝ կարևորեց տոնը համայն հայության համար: Նա համոզմունք հայտնեց, որ ներկայում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար առաջնային է ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնումը։ ՌԴ քաղաքացիությունից հրաժարված և Արցախում հաստատվելու մտադրություն հայտնած մեր հայրենակիցը պատրաստակամ է իր գիտելիքներն ու ժամանակը նվիրել Արցախին՝ պահպանելու անկախությունը և իրականացնելու զարգացման ծրագրեր։ Ռուբեն Վարդանյանը հավաստիացնում է, որ անելու է հնարավորը, որպեսզի հայաստանաբնակ մեր բոլոր հայրենակիցներն այցելեն և տեսնեն Արցախը, որ պահվել է կյանքերի գնով։ Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Ռ․ Վարդանյանն առաջնային է համարում մարդկանց հավատը ապագայի հանդեպ։

«Ապագադ քո երկրում տեսնելու հավատը շատ կարևոր է։ Այդ հավատը խոսքով ու խոստումներով չի ստեղծվում, այլ՝ գործերով։ Պետք է մարդիկ զգան ու տեսնեն, որ Կառավարությունն ու անհատ անձինք իսկապես քայլեր են կատարում։ Երկրորդ՝ մենք պետք է պետական և մասնավոր ծրագրեր իրականացնենք, որոնց շնորհիվ Արցախը կդառնա տնտեսապես ուժեղ։ Մեր կառուցածը, ուսումն ու առողջապահությունը պետք է ավելի լավը լինեն: Այդ ամենը մեծ ներդրումներ և աշխատանք է պահանջում, բայց միակ ճանապարհն է, որպեսզի այստեղ ապրող մարդիկ ավելի լավ պայմաններ ունենան։ Երրորդը՝ մենք պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում ապրող մարդկանց թիվն ավելանա: Առանց ժողովրդի անվտանգություն չի լինի»,-ասաց Ռ․ Վարդանյանը։

Աննա Ալեքսանյան