Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՆՈՐ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔ՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ

 

Արցախյան երրորդ պատերազմից հետո, մայրաքաղաք Ստեփանակերտի տարբեր հատվածներում նոր բազմաբնակարանների կառուցման շինաշխատանքներ են ընթանում։

Թումանյան 107/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինաշխատանքները մեկնարկել են  պատերազմի ավարտից անմիջապես հետո։

Մեզ հետ զրույցում շինարարական աշխատանքներն իրականացնող «Միկ-Շին» ընկերության տնօրեն Աշոտ Մանուչարյանն ասաց. «Կառուցվող շենքը բաղկացած կլինի 16 հարկից։ Ըստ նախագծի` բնակարանները կլինեն 2- և 3-սենյականոց: Շահառուները 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված մեր հայրենակիցներն են լինելու»։

Աշոտ Մանուչարյանի խոսքով` ստորգետնյա հարկի կառուցման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս նախապատրաստվում են վերգետնյա հարկերի կառուցմանը։

Թումանյան 107/1 հասցեում կառուցվող շենքը ունենալու է 257 բնակարան, որոնք ապագայի հույսի շող կդառնան Արցախի հասցեատեր ընտանիքների համար:

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ