Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՖԻԶԻՈԹԵՐԱՊԻԱՅԻ ՍԵՆՅԱԿ` ՔԵՐՈԼԱՅՆ ՔՈՔՍԻ ԱՆՎԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈԻՄ

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բացվել է ֆիզիոթերապիայի սենյակ, որը վերանորոգվել և կահավորվել է ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Օգնության Միության շրջանային վարչության կողմից:

Ֆիզիոթերապիայի սենյակը կօգտագործվի վերականգնողական բուժման և կանխարգելման, ինչպես նաև առողջացման նպատակով: 

Առաջիկայում սենյակի համար նախատեսվում է ձեռք բերել նաև պրոֆեսիոնալ տեխնիկա:

ԱՄՆ Արևմտյան ափի Հայ Օգնության Միության շրջանային վարչության գրասենյակի տնօրեն Ժասմին Բունիաթյանի խոսքով՝ մեծ աշխատանք է կատարվել, որպեսզի վերականգնողական կենտրոնն ունենա նման հնարավորություն: 

1998 թվականին բացված հաստատությունը փորձում է ֆիզիկական տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց վերադարձնել լիարժեք կյանքի։ Այսօրվա դրությամբ կենտրոնը տարեկան սպասարկում է ավելի քան 1500 քաղաքացու։

Վերջին տարիներին կենտրոնում բացվել է նաև աուտիզմի բաժանմունք, մանկական առողջության կենտրոն, որը գործում է որպես մանկապարտեզ` համապատասխան  մասնագետների աջակցությամբ: 

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տարբեր հիմնադրամների եւ ծրագրերի  համագործակցության շնորհիվ քայլ առ քայլ բարելավվում են պայմանները։

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ