Logo
Print this page

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել հինգ ռազմագերի

Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական կողմը ՀՀ կողմին վերադարձրել է հինգ հայ ռազմագերի:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն` նշելով վերադարձած գերիների անունները.

Աղրամանյան Մարտին Մուշեղի` ծնված 28.05.1996թ., ք. Գյումրի,

Գևորգյան Աշոտ Արտակի` ծնված 30.06.1998թ., ք. Գյումրի,

Գրիգորյան Ֆելիքս Արտաշեսի` ծնված 23.12.1996թ., ք. Գյումրի,

Մանուկյան Վարազդատ Անուշավանի` ծնված 07.07.1990թ, ք. Գյումրի,

Հովսեփյան Էդիկ Տիգրանի` ծնված 02.08.1999թ, ք. Վանաձոր:

«Ողջունում ենք այս գործողությունը՝ որպես հարաբերությունների կարգավորմանը նպաստող քայլ», - ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԱԾ

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.