[ARM]     [RUS]     [ENG]

Առողջապահության նախարարությունը Ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից շտապօգնության մեքենաների, առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացրել է ԱՀԿ-ին

 

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական: