[ARM]     [RUS]     [ENG]

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմերի զոհերի ճշգրտված թիվը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 է: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Նա հիշեցրեց, որ նախորդ օրը հայտնել էր, որ զոհերի թիվը 49  է, սակայն, ցավոք, դա վերջնական չէր, ավելի մեծ էր զոհերի թիվը:

«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է: Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասաց վարչապետը: