Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

 

Վերածննդի հրապարակում այսօր` սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

Խորհրդարանի խոսնակը նախ ևս մեկ անգամ ընթերցել է Հանրապետության նախագահի ուղերձն Արցախի ժողովրդին։

«Արցախի ժողովրդի անվտանգության և, առհասարակ, Արցախի հարցն է այսօր օրակարգում։ Եվ սա մեր բոլորիս խնդիրն է»,-նշեց խորհրդարանի ղեկավարը` հավելելով, որ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության բացառվում է, որ որևէ մեկը միանձնյա լուծի Արցախի խնդիրը։

Այնուհետև խորհրդարանի ղեկավարը կոչ արեց ԱԺ աշխատակազմին դուրս գալ հրապարակ և միանալ ժողովորդին։

Հանրահավաքը շարունակվում է։

 Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ