Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1918-2022 ԹԹ. ԱՍՈՒԼԻՍ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

 

Սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և ռազմական հանցագործությունները 1918-2022թթ.» խորագրով մամուլի ասուլիս: Սկսած 1918 թվականից, Ադրբեջանի պետական մակարդակով իրականացրած ահաբեկչական քաղաքականությանը չի տրվում գնահատական: Ցեղասպան քաղաքականության, մշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման համար այդ երկիրը ոչ մի անգամ պատասխանատվություն չի կրել: Այս մասին ասուլիսի ընթացքում նշեց ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը՝ հավելելով, որ անպատժելիությունն ադրբեջանցիների համար նաև ռազմական հանցագործությունների հիմք հանդիսացավ Արցախի դեմ սանձազերծված պատերազմների ընթացքում: Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի՝ այն հոգեբանական հարձակումները, որոնք Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով իրականացնում է Արցախի ժողովրդի նկատմամբ՝ հուշում է, որ Ադրբեջանի վարքագիծը չի փոխվել: «Մենք իրապես գործ ունենք ռազմական հանցագործների կողմից ղեկավարվող մի երկրի հետ, որը պարբերաբար իրականացնում է հանցավոր գործողություններ՝ առաջին հերթին թիրախավորելով աշխարհի ամբողջ հայությանը, մասնավորապես Հայաստանում և Արցախում ապրող հայերին»,-ասաց Գ. Ստեփանյանը՝ Ադրբեջանի նվաճողական քաղաքականությունը որակելով ցեղասպանական գործողություն հայ էթնիկ բնակչության նկատմամբ: «Ադրբեջանի նպատակն Արցախն ամբողջությամբ հայաթափելն ու նրա տարածքը յուրացնելն է: Այս քաղաքականությունն իրականացնելու համար կիրառվող գործիքներից է նաև ենթակառուցվածքային ահաբեկչությունը»,- նկատում է բանախոսը: Կարևորելով ՄԱԿ -ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցներ կիրառելը՝ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծեց, որ այն պետք է օգտագործվի աշխարհին կոմունիկացնելու համար: «Այս իրավիճակում մեր հիմնական անելիքներից պետք է շարունակի մնալ խնդիրների ու հանցագործությունների մասին բարձրաձայնելը միջազգային ու դատական ատյաններում»,-համոզմունք հայտնեց Գեղամ Ստեփանյանը: Անդրադառնալով միջազգային մեկուսացման խնդրին, բանախոսն ընդգծեց, որ համապատասխան ատյաններ հասնելու համար պետք է ունենալ նաև տարբեր երկրների հասարակությունների աջակցությունը, ինչի համար անհրաժեշտ է, որ Արցախի մասին խոսվի նաև միջազգային մեդիայում: Կարևորելով հանցագործությունները ֆիքսելու, տարածելու և միջազգային դատարաններ դիմելու անհրաժեշտությունը, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պ.գ.թ., դոցենտ Մհեր Հարությունյանը նաև զգոնության կոչ է անում: «Միայն մենք կարող ենք կասեցնել թշնամու ցեղասպան քաղաքականության իրականացումը՝ համարժեք պատասխան տալով նրա ոտնձգություններին»,-ասաց Մ. Հարությունյանը՝ ընդգծելով անկախ իրավիճակի բարդությունից ժողովրդագրական խնդիրը լուծելու և ուժեղանալու անհրաժեշտությունը: «Ադրբեջանը որդեգրել է Հայաստանը վերջնականապես նվաճելու, հայկական պետականությունը կործանելու ճանապարհը, և այս համատեքստում խոսել խաղաղության դարաշրջանի հնարավորության մասին անիմաստ է ագրեսիայի ենթարկված պետության կողմից»,-պնդում է բանախոսը: Պատմաբանի դիտարկմամբ՝ թշնամուց ստացած յուրաքանչյուր կորստի դիմաց պետք է վերականգնվել հնգապատիկ-տասնապատիկով՝ պայքարը շարունակելով մինչև հզորության վերականգնումն ու այն ժամանակաշրջանը, երբ կկարողանանք մեր իրավունքները պաշտպանել սեփական ուժերով: Ասուլիսի ընթացքում բանախոսները պատասխանել են լրագրողների հարցերին:

Լուսինե ՇԱԴՅԱՆ