Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՔԱՐԱՀՈՒՆՋ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԸ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հանրապետության տարբեր հատվածներում, մայրուղուց դեպի գյուղական համայնքներ տանող մի շարք ճանապարհներ են արդեն ասֆալտապատվել: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Մարտունու շրջանում արդեն մի շարք գյուղեր ունեն մայրուղուն կապող բարեկարգ ճանապարհ, հերթականը Քարահունջ համայնքն է։
Այս բնակավայր տանող և ներհամայնքային ճանապարհահատվածում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են հարևան Քերթից անմիջապես հետո:
Բարեկարգվող ճանապարհի երկարությունը կազմում է 1,6 կմ։
Ներկա պահին կատարվում են հողային, ճանապարհի լայնացման և հենապատերի կառուցման աշխատանքներ: Դրանց ավարտից հետո կիրականացվի ճանապարհի ասֆալտապատում։
Այսպիսով` Քարահունջը կունենա մայրուղուն կապող երկու ասֆալտապատ ճանապարհ, մեկը հիմնական, մյուսը` հարեւան Քերթ համայնքով։
Կապալառուն` «Վերածնունդ» ՍՊ ընկերությունն է:

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ