[ARM]     [RUS]     [ENG]

Ասկերանում հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի գլխավորությամբ՝ շրջվարչակազմի պատասխանատուներ, Ասկերանի քաղաքապետը, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, աշխատողները, ասկերանցիներ ծաղիկներ են խոնարհել Արցախի ազատության և անկախության համար զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակվածների հոգեհանգստյան կարգ կատարվեց։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության համար անմահացածների հիշատակը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ